ABC 7 հեռուստաալիքն ափսոսանք է հայտնել` Հայոց ցեղասպանությունը ժխտող դրվագ հեռարձակելու համար
ԱՐԽԻՎ
ABC ալիքի Լոս Անջելեսի ստորաբաժանման ABC 7 հեռուստաալիքի գլխավոր մենեջերը ափսոսանք է հայտնել Հայոց ցեղասպանությունը ժխտող դրվագ հեռարձակելու համար՝ հայտնում է Asbarez-ը։
Շերիլ Քյունին Ֆեյրի խոսքով՝ հեռուստաալիքը ցավում է ռեպորտաժում հայտնված հարցազրույցի դրվագի համար, որում ժխտվում է Հայոց ցեղասպանությունը։
«Դա տարբերվում է պատմաբանների մեծամասնության կարծիքից, որ կատարվածը ցեղասպանություն են համարում»,- ասել է նա։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ընկերության օպերատորը, որը վիրավորել էր հայերին, այլևս չի աշխատելու ընկերությունում։ Ընկերությունը ներողություն էր խնդրել տեսանյութի համար։ ԱՄՆ-ի թուրքերի ասամբլեայի նախկին նախագահ Նուր Հոսթեթլերի հետ հարցազրույցը նկարահանած օպերատորը հայերին անվանել էր «ապուշներ» և «ավազակներ»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)