ԱՄՆ-ում Դավութօղլուի պաշտոնանկությունը Թուրքիայի ներքին քաղաքական հարցն են համարում
ԱՐԽԻՎ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկությունն այդ երկրի ներքին քաղաքական գործն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք տեսել ենք հաղորդագրությունն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռացել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից և այն մասին, որ կուսակցության նոր ղեկավարի ընտրության համար հաջորդ նիստը կկայան մայիսի 22-ին: Դա Թուրքիայի ներքաղաքական գործն է»,- հայտարարել է Թոները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն