Իրանն ավելացնում է ռազմական մասնագետների թիվը Սիրիայում
ԱՐԽԻՎ
Իրանն ահաբեկչության դեմ պայքարի ակտիվացման կապակցությամբ ավելացնում Է իր ռազմական մասնագետների թիվը Սիրիայում. նրանք երկրում կմնան, այնքան ժամանակ, քանի դեռ դա խնդրում Է Դամասկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամ իր Աբդոլլահիյանը:
«Սիրիական բանակի կողմից մեծ ծավալի գործողությունների անցկացմանը եւ Ռուսաստանի ցուցաբերած աջակցությանը համապատասխան՝ Իրանն սկսել Է ավելացնել Սիրիա ուղարկվող իր ռազմական խորհրդականների եւ մասնագետների թվաքանակը»,-ասել Է նա:
«Նրանք չեն մասնակցում ռազմական գործողություններին, բայց անհրաժեշտության դեպքում ներկա են լինում այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում»,-նշել Է իրանցի դիվանագետը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը