Բրիտանացի զույգը հարսանեկան հանդիսությունն անցկացրել է Հարի Փոթերի ֆիլմերի ոճում (լուսանկարներ)
ԱՐԽԻՎ
Բրիտանական Մանչեսթեր քաղաքի բնակիչներ Քեսսի և Լյուիս Բայրոմներն իրենց հարսանեկան հանդիսությունն անցկացրել են «Հարի Փոթերի» մասին պատմող ֆիլմերի ոճով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին գրում է Lenta.ru-ն' հղում տալով Zimbio-ին:
Զույգը հոգ է տարել, որպեսզի միջոցառումն իր բոլոր դետալներով համապատասխանի Ջոան Ռոուլինգի գրքերի հիման նկարահանված ֆիլմերին: Հարսանիքի երդման արարողությանը նորապսակները մեջբերել են հատվածներ Ռոուլինգի «Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքից:
2016 թ. փետրվարին հայտնի է դարձել, որ երիտասարդ կախարդի մասին պատմող «Հարի Փոթերը և անիծված երեխան» ութերորդ գիրքը լույս կտեսնի հուլիսի 31-ին:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը