ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ քննարկվել են Հայաստանի բնապահպանական խնդիրները
ԱՐԽԻՎ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել Է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Արամայիս Գրիգորյանը շնորհավորել է դեսպան Ավակովին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև փոխվստահության հիմքերի վրա ձևավորված ակտիվ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ՝ ի նպաստ ՀՀ բնապահպանության ոլորտի կատարելագործման:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի պահանջներին առնչվող ազգային օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող 15 Օրհուս կենտրոնների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Անդրադարձ է կատարվել նաև Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին ԷՍՊՈ կոնվենցիայի իրականացման ընթացքում առաջացած խնդրիներին' ակնկալելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)