Լոնդոնի նոր քաղաքագլուխը ցանկանում Է մայրաքաղաքը դարձնել «աշխարհի ամենաԷկոլոգիական քաղաքը»
ԱՐԽԻՎ
Լոնդոնի նոր քաղաքագլուխ Սադիկ Խանն այդ պաշտոնում իր գերակայությունների թվում նշել Է Լոնդոնի վերածումն «աշխարհի ամենաԷկոլոգիական քաղաքի», ենթակառուցվածքի զարգացումը, փոխադրամիջոցների սակագների նվազեցումը եւ անվտանգության ապահովումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ցանկանում եմ, որ Լոնդոնն ամենականաչ քաղաքը դառնա աշխարհում»,-ասել Է Խանը բրիտանացի եւ օտարերկրյա լրագրողների ոչ մեծ խմբի հետ մայիսի 11-ին կայացած հանդիպմանը:
Այդ նպատակն իրագործելու համար նա մտադիր Է անհրաժեշտ ենթակառուցվածք ապահովել Էլեկտրամոբիլների համար, շրջանային իշխանությունների հետ աշխատել շրջակա միջավայրի պաշտպանության լրացուցիչ ծրագրեր մշակելու վրա եւ հասնել այն բանին, որ կառավարությունը նոր թռիչքավայրԷջքային գոտու կառուցումը թույլ տա ոչ թե Հիթրոու օդանավակայանում, այլ Գեթվիքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)