Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մայիսի 16-ին. Կարասին
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կմասնակցեն մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը: Այս մասին հայտնում է Regnum լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է. «Նման հանդիպում պատրաստվում է: Քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»:
Ավելի վաղ Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը հաստատել էր մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան