Արդարադատության նախարարն ու ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են ժողովրդավարական և օրենսդրական զարգացմանը
ԱՐԽԻՎ
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 12-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ժողովրդավարական և օրենսդրական զարգացման գործընթացների ներկա փուլին և հետագա անելիքներին:
Նախարարը համազեկուցողներին ներկայացրել է ՀՀ Սահմանադրական հանրաքվեին հաջորդող օրենսդրական կարգավորումների ծավալուն գործընթացը, որտեղ ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնական պատասխանատուն է:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած գործընթացներին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)