Իտալիայի 20 ֆուտբոլային ակումբներ կասկածվում են կոռուպցիայի մեջ
ԱՐԽԻՎ
Իտալական ավելի քան 20 ֆուտբոլային ակումբներ մեղադրվում են խաղի ելքի վերաբերյալ նախնական պայամանավորվածություններ ձեռք բերելու գործում, հաղորդում է BBC Russian–ը։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ դատախազության կողմից կհարցաքննվի 61 մարդ, այդ թվում՝ 52 ֆուտբոլիստ։ Դատախազությունը ուսումնասիրել է 33 հանդիպումների կասկածելի արդյունքներ, որոնց մեծ մասը խաղացել են Իտալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում։
2006–ից սկսված հետաքննությունը կարող է սկանդալային ավարտ ունենալ։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Իտալիայի առաջնությունում «Յուվենտուս» ակումբից երկու միավոր է խլվել, ինչի պատճառով առաջին դիվիզիոնից տեղափոխվել է երկրորդ դիվիզիոն, իսկ մյուս ակումբները միավորներ են կորցրել։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի