Իվետա Մուկուչյանը վերջինը հանդես կգա «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչում
ԱՐԽԻՎ
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ փուլի մասնակիցների ելույթների հաջորդականության ցանկը: Eurovision.tv կայքը տեղեկացնում է, որ «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչում Իվետա Մուկուչյանը հանդես կգա 26 համարի ներքո:
Երկրները հանդես կգան հետևյալ հաջորդականությամբ՝ Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան:
Միջազգային հանրությանն Իվետան Մուկուչյանը ներկայացավ գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: LoveWave երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների և կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը՝ Love Wave-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)