Արփինե Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի կոռուպցիոն սկանդալի մասին
ԱՐԽԻՎ
Այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարցին, թե ինչ նոր տեղեկություններ կան ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի գործից` կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության որդեգրած քաղաքականության ֆոնին:
Նախարարն ասաց, որ ընդամենը մի քանի օր է, ինչ իրավապահ մարմիններն զբաղվում են այդ գործով և այս պահին նախաքննություն է ընթանում.
«Մեղմ ասած` քիչ ժամանակ է անցել՝ վերջնական գնահատականներ տալու համար»,- ասաց նախարարը` հավելելով, թե Միհրան Պողոսյանի ունեցվածքն օրինական է եղել, թե ոչ, ձեռքբերումը կամ պահելը, դրա հետագա ընթացքն օրինական է եղել, թե ոչ, սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է իրավասու մարիմինները տան:
Նախարարը լրագրողներին խորհուրդ տվեց չհավատալ այն պաշտոնյաններին, ովքեր այս փուլում վերջնական տոնով ինչ-որ բան կասեն:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը