«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ) 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) 

Ինչո՞ւ են խեղաթյուրում Արմենակ Ուրֆանյանի հերոսական արարքը՝ ներկայացնելով այլ սցենար

ԱՐԽԻՎ

Արցախում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը արդեն մի քանի օր է անհանգիստ վիճակում է: Որդեկորույս մորը հունից հանել են այն հրապարկումները, թե Արմենակ Ուրֆանյանը և իր վաշտի զինվոր Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից: Սակայն, ինչպես ապրիլյան պատերազմի առաջին օրերին հրապարակեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: 

Նշենք, որ Ուրֆանյանի մայրը «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցները նշում են, որ աղավաղվում է հերոսի պատմությունը, որն էլ կոտրում է առանց այն էլ հուսահատված որդեկորույս մորը: 

«Մայիսի 3-ին գրեթե բոլոր կայքերում տպվեցին մայոր Էդիկ Մալոյանի ու իր անձնակազմի հերոսական արարքի՝ գրավված մարտական դիրքը հետ վերադարձնելու մասին հոդվածներ: Խոսքը գնում է այն դիրքերի մասին, որտեղ մինչև վերջին վայրկյանը կռվել և իրենց կյանքը չեն խնայել հերոսներ Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը և մյուս զինվորները: Ըստ ապրիլի 4-ի՝ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած հաղորդագրության. «Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:

Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»:

Ինչպես վերևում նշվեց, մայիսի 3-ին տպեցին հոդվածներ՝ Էդիկ Մալոյանի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ «Այդ դիրքում նախքան Էդիկի ու իր մարտիկների հասնելը հակառակորդի հետ մարտ է մղել կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտը՝ փոքրաթիվ զինվորներով: Այդ դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Ռոբերտ Աբաջյանը մինչեւ հնարավոր վերջին պահը մարտ է մղել եւ վերջում իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների պայթեցրել նռնակով՝ չհանձնվելով նրանց:»

Ի՞նչ է նշանակում՝ «Այդ դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը... »: Ինչո՞ւ են խեղաթյուրում Արմենակ Ուրֆանյանի հերոսական արարքն ու այն ներկայացնում այլ սցենարով.... Մի՞թե ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չգիտեր, կամ սխալ գիտեր, կամ ստել էր՝ ապրիլի 4-ին իր ֆեյսբուքյան էջում Արմենակի հերոսական արարքի մասին տարածած հաղորդագրությունը գրելիս......

Ինչու՞ եք աղավաղում պատմությունը և դրանով վշտացնում ու ավելի կոտրում որդեկորույս մոր ողնաշարը, որն այսօր ունի միակ մխիթարությունը՝ իր առյուծ որդու սխրանքի պատմությունը լսել ու անվերջ պատմել, հպարտանալ...Դուք խլում եք ծնողից այդ միակ մխիթարությունը: ... Մի՛ արեք....

Այո, շատերն են հերոսացել այս պատերազմում, շարքային զինվորներից մինչև մայոր Էդիկ Մալոյանն իր անձնակազմով, սակայն չի՛ կարելի, անթույլատրելի է զոհված տղաների իրական հերոսությունը նսեմացնել՝ այլ մարդկանց արարքի մեծությունը ընդգծելու համար:

«Արդարամիտ և ողջախոհ կլինի, եթե կրկին հաստատվի Արմենակ Ուրֆանյանի հերոսական սխրանքի մասին բոլորիս հայտնի տեղեկությունը»,- այս մասին գրել է Նաիրիտ գործարանի աշխատակցուհին: 

Նշենք, որ Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում տալուն բոլորն էին սպասում և այսօր էլ սպասում են, իսկ ամենից շատ դրան սպասում է հերոսի մայրը, ով այս օրերին կրկնակի ցավ է ապրում՝ տեսնելով իր որդու սխրանքը աղավաղող հրապարակումներ: Պետք է հիշել, որ ապրիլյան այդ պատերազմի օրերին, Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հորդորում էր ավելի մեծ ուշադրություն դարձնել Արմենակ Ուրֆանյանին, ավելի շատ գրել վերջինիս սխրանքի մասին: Սակայն, թե ինչ փոխվեց, անհասկանալի է: Արմենակի մայրը՝ տիկին Համեստը, այս առնչությամբ խոսել Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով խոստացել է այցելել վերջինիս և քննարկել բոլոր հարցերը:

Վերը նշված նյութերի հղումները՝  http://news.am/arm/news/326670.html

https://www.youtube.com/watch?v=gsbWn7W9tc8

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է
Ամենադիտված