Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը զանգվածային ծեծկռտուքի արդյունքում կան զոհեր
ԱՐԽԻՎ
Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը տեղի ունեցող զանգվածային ծեծկռտուքի արդյունքում կան զոհեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը Շտապ օգնության ծառայությունից: Նրա խոսքով՝ հրաձգությամբ ուղեկցվող կռիվը տեղի է ունենում գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտ: Աղբյուրն ընդգծել է, որ տուժածների մոտ հրազենային վնասվածքներ են: Կրակոցներն այս պահի դրությամբ շարունակվում են:
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ծեծկռտուքի ընթացքում հրազեն է կիրառվել, այդ իսկ պատճառով կան մի քանի զոհեր ու վիրավորներ, որոնց տեղափոխում է «Շտապ օգնությունը»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը մոտ 150 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Հնչած կրակոցների արդյունքում կան վիրավորներ ու տուժածներ:
Ըստ նախնական տվյալների՝ բախումները տեղի են ունենում մի քանի խմբերի միջև, ընդհանուր առմամբ կա մոտ 150 մասնակից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)