Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքին հայերի մասնակցության մասին տեղեկատվություն չկա. Տիգրան Բալայան
ԱՐԽԻՎ
Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքին հայերի մասնակցության մասին տեղեկատվություն չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Քիչ առաջ եմ կապ հաստատել Մոսկվա, այդ ծեծկռտուքին հայերի մասնակցության մասին տեղեկատվություն չկա: Ռուսաստանի պատկան մարմիններից նման տեղեկություն չի ստացվել»,-ասաց Տիգրան Բալայանը:
«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են մի քանի ազգերի ներկայացուցիչներ' տաջիկներ, ուզբեկներ, դաղստանցիներ և չեչեններ:
Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը մոտ 150 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Հնչած կրակոցների արդյունքում կան վիրավորներ ու տուժածներ: Ըստ նախնական տվյալների՝ բախումները տեղի են ունենում մի քանի խմբերի միջև, ընդհանուր առմամբ կա մոտ 150 մասնակից: Վերջին տեղեկությունների համաձայն հայտնաբերվել է ծեծկռտոքի հետևանքով մահացած երրորդ անձի դին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)