Մեծ պանդայի ձագերը խանգարել են մեծավանդակը մաքրելուն
ԱՐԽԻՎ
Չինաստանի Սիչուանի նահանգի կենդանաբանական այգում մեծ պանդայի երկու ձագերը հավաքարարուհուն խանգարել են մաքրել իրենց մեծավանդակը: Տեսագրությունը, որտեղ երեւում Է, թե արջերն ինչպես են կնոջից խլում տերեւներով լցված կողովը, Facebook-ում հրապարակել Է տեղական CCTV News հեռուստաալիքը:
Կենդանիների ձեռքից կողովն ազատելու հավաքարարուհու փորձերը հաջողություն չեն ունեցել: Մինչդեռ պանդաները մարդու վրա ոչ մի ուշադրություն չԷին դարձնում եւ ջանում Էին մտնել զամբյուղի մեջ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան