Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության կազմած գումարտակներից մեկի անձնակազմի հետ
ԱՐԽԻՎ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային եւ ծառայության ընթացքին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ողջունել է այս նախաձեռնությունը' կարեւորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)