Վիեննայում ԼՂ հարցով հանդիպումը դրական փաստ է. Բաքվում ԵՄ-ի ներկայացուցիչ
ԱՐԽԻՎ
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական փաստ է: Նման գնահատական է տվել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, հաղորդում է trend.az-ը:
«Մենք սատարում ենք տարբեր միջոցառումների անցկացման, միջադեպերի հետաքննության, համապարփակ բանակցությունների համար «ճանապարհային քարտեզի» պլանավորման մասին որոշումները, ինչպես նաև երկրորդ հանդիպման պլանավորմանն առաջիկայում»,- ասել է Մարդը:
ԵՄ ներկայացուցչության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Այն պետք է հանգուցալուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, որտեղ հիմնական դերը պատկանում է նախագահներին և համանախագահներին: Ինչպես գիտեք, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նույնպես հանդիպել է նախագահների հետ: Փետրվարին Ադրբեջանում Մոգերինին հայտարարել էր, որ անձամբ ակտիվորեն զբաղվելու է այդ խնդրով և ցանկանում է Մինսկի խմբի գործընկերը լինել այդ հարցում»,- ասել է Մարդը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)