Շրի Լանկայում հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել Է 36-ի
ԱՐԽԻՎ
Շրի Լանկայում սողանքների ու հեղեղումների զոհերի թիվը հասել Է 36-ի, հարյուրավոր մարդիկ անհետ կորել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի վարչության հայտարարությունը:
Մայիսի 18-ի առավոտյան Կեգալեի շրջանի մի քանի գյուղեր ենթարկվել են սողանքների, տներից շատերը հայտնվել են փլատակների տակ: Վերջին տվյալների համաձայն՝ փրկարարները փլվածքներից դուրս են բերել 17 մարդու մարմին: Ինչպես հայտնի Է դարձել, ներկա դրությամբ հաջողվել Է փրկել առնվազն 180 մարդու, կատարվում Է եւս ավելի քան 200 ընտանիքների որոնումներ: Փրկարարական գործողությունները շարունակվում են:
Երկրի մյուս մասերում հեղեղումների հետեւանքով զոհվել Է 19 մարդ:
Տարերային աղետն ազդել Է երկրի ավելի քան 350 հազար բնակիչների կյանքի վրա, 200 հազար բնակիչներ հարկադրված են եղել հեռանալ իրենց տներից: Բնակիչների տարհանմանը մասնակցում են զինծառայողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)