Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են հանել օդային հաղորդակցության բոլոր սահմանափակումները
ԱՐԽԻՎ
Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պայմանավորվել են հանել երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության բոլոր սահմանափակումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պետավիածառայությունը Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության հետ պայմանավորվել Է երկրների միջև օդային հաղորդակցության սահմանափակումների լիակատար վերացման շուրջ: Մասնավորապես, դա վերաբերում Է նշանակված փոխադրողների թվաքանակին և չերթերի հաճախականությանը»,- ասված Է Ուկրաինայի Պետավիածառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ, նախքան պայմանավորվածության ձեռքբերումը, յուրաքանչյուր կողմից փոխադրումներ կարող Էր իրականացնել միայն մեկական ընկերություն, իսկ թռիչքների հաճախականությունը չԷր կարող գերազանցել շաբաթական երեք չվերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)