«Ռևանշիստական» Ռուսաստանը ագրեսիայի ուղու վրա է. ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի գործողությունները նպաստում են միջազգային ռազմավարական լանդշաֆտի փոփոխման, և մտահոգության լուրջ տեղիք են տալիս, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Բոբ Ուորքը: Ինչպես գրում է Voice of America-ն, Պենտագոնի ներկայացուցիչը Ռուսաստանին նաև «ռևանշիստական» և «ակնհայտ թշնամական» պետություն է անվանել:
Ուորքը հայտարարել է, որ Մոսկվան իրեն անխոհեմաբար է պահում՝ «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ մանևրեր» թույլ տալով իր օդուժի կողմից:
«Նույնիսկ երբ մենք պայքարում ենք ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, պետք է նաև ակտիվորեն արձագանքենք մարտահրավերներին արևելքում՝ Ռուսաստանին»,- ասել է նա Վաշինգտոնում ամերիկա-նորվեգական պաշտպանական կոնֆերանսում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)