«Հրապարակ». Վետերաններին բարկացրել է Սամվել Նիկոյանի ներկայությունը
ԱՐԽԻՎ
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի զբոսայգում, իրենց հաղթանակը նշող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին բարկացրել էր ԱԺ չորրորդ գումարման նախագահ Սամվել Նիկոյանի ներկայությունը: Վետերաններին դուր էր եկել, որ բոլոր լրագրողները շրջապատել էին հանրապետական Նիկոյանին և քաղաքական սուր հարցեր էին տվել: Նիկոյանի հեռանալուց հետո պատերազմի վետերան Դերենիկ Փաշինյանը բարկացած բացականչել է. «Էս ձեռքերով պիտի դրան խեղդեի, որ իմանար ինչ կա: Վիզը հաստացրել ա էդ Նիկոյան ա, ինչ ա...»:
Դերենիկ Փաշինյանը տոնական օրն անընդհատ ընտրություններից էր խոսում: Նա չէր թաքցնում, որ համակրում է Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանին բարկացրել էր այն, որ մարդիկ Ծառուկյանին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի