Թալիշում այս պահին անվտանգ է. Սերան Օհանյան
ԱՐԽԻՎ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ համայնքում այս պահի դրությամբ անվտանգ է: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Իհարկե, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ մարդիկ վերադառնան: Այսօր պաշտպանության բանակը իր ստորաբաժանումներով ծառայություն է իրականացնում: Հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է, կրակոցները քիչ են: Այս ամենը հնարավորություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծեն, որպեսզի ժողովուրդը հետ վերադառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)