ՀՀ ԱԺ երեք պատգամավորներ Բունդեսթագի փոխնախագահի հետ քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությունները
ԱՐԽԻՎ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Լևոն Զուրաբյանը և Էդմոն Մարուքյանը մայիսի 24-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը, չորսօրյա պատերազմի հետևանքները, Վիեննայում մեկնարկած բանակցային գործընթացը և ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությունները:
Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրները, Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված հարցեր, ինչպես նաև 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր զարգացումներն ու ընտրություններին դիտորդական առաքելության մասնակցությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն նոր պայմանագրի ընթացքի մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)