Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ- Ասադին
ԱՐԽԻՎ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Տարտուսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ բնակավայրերում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ:
«Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ այս զարհուրելի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և կոչ անում միջազգային հանրությանը հավաքական ուժերով շարունակել պայքարն այս չարիքի դեմ:
Հայտնում եմ իմ անկեղծ վշտակցությունը Ձեզ, Սիրիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)