«Ադրբեջանը բարձր հեղինակություն է վայելում միջազգային հարթակում». Պուտինի ուղերձը՝ Ալիևին
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված Հանրապետության օրվա (1918թ.) հետ, տեղեկացնում է APA-ն:
«Համընդհանուր հայտնի են Ադրբեջանի ձեռքբերումները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում: Ձեր երկիրը իրավամբ բարձր հեղինակություն է վայելում միջազգային արենայում:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք հենված են բարեկամության ու բարիդրացիության վաղեմի ավանդույթների վրա, գտնվում են բարձր մակարդակի վրա:
Հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, ընդլայնվել է փոխշահավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ կապերի ողջ համալիրի, ինչպես նաև գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնումը տարածաշարջանային ու միջազգային օրակարգի այժմեական խնդիրների լուծման հարցում: Դա համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին», - նշել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)