Ղրղզստանի ՆԳ փոխնախարարը տպավորվել է ՀՀ ոստիկանության բարեփոխուներով
ԱՐԽԻՎ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությանը' ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես և առաջիկա անելիքները: Առավել մանրամասն ներկայացվեց համայնքային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացը, ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքները, ոստիկանության կադրային քաղաքականությունը և այլն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կուրսան Ասանովը նշեց, որ տպավորված է Հայաստանի ոստիկանությունում կատարվող բարեփոխումներից և կարևորեց համագործակցությունն ու փորձի փոխանակումը երկու գերատեսչությունների միջև, մանավանդ, որ Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարությունը համեմատաբար նոր է նախաձեռնել նման գործընթաց:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)