ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը 

Քահանայից ժողովը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայրենյաց սահմանները պաշտպանող մարտիկներին

ԱՐԽԻՎ

Նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: Ժողովին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի 45 միաբաններ և 184 քահանաներ:

Եկեղեցականաց դասը' Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նախ Մայր Տաճարում մասնակցել է Գիշերային ժամերգությանը, այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսել է իր աշխատանքը: Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթել է վերջին տարում ի Տեր հանգչած հոգևորականների, ինչպես նաև հայրենյաց պաշտպանության ընթացքում զոհված քաջարի հայ զինվորների հոգիների հանգստության համար:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այնուհետև բացման խոսք ասաց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հայոց Հովվապետի անունից ողջունելով եկեղեցականներին' Միքայել Սրբազանն անդրադարձավ ժողովի օրակարգին' վստահություն հայտնելով, որ հոգևոր դասի պատկառելի կազմը երաշխիքն է նորանոր նվաճումների և ձեռքբերումների' հանուն Աստծո փառքի, հայրենիքի շինության և Հայ Եկեղեցու զորացման: Հոգևորականների անունից Սրբազան Հայրը մաղթեց, որ Տերն անսասան պահի Արարատյան աշխարհը' իր նահատակ կույսերի բարեխոսությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, և պայծառ մնա Մայր Աթոռն իր գահակալով և եպիսկոպոսաց դասով, իր միաբանությամբ և հոգևորականներով:

Հավաքի քննարկման նյութ էին ընտրվել հովվական, ծիսական կյանքին, ինչպես նաև քարոզչական, կրթադաստիարակչական գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ:

Ծիսական հարցերի շուրջ զեկույցներով հանդես եկան Արժանապատիվ Տ. Զոհրապ քահանա Մանասյանը (Կոտայքի թեմ) և Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը (Շիրակի թեմ): Ծխական քահանաների կրթադաստիարակչական գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Արժանապատիվ Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը (Տավուշի թեմ):

Քննարկումներից հետո քահանայից ժողովը հանդես եկավ նաև հայտարարությամբ. «Մենք' Հայաստանի և Արցախի թեմերի քահանաներս, գոհություն և փառք ենք հայտնում Աստծուն, որ համախմբվել ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում' Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ և մեր թեմակալ առաջնորդների ղեկավարությամբ' անդրադարձ կատարելու հովվական կյանքին և առաքելությանը:

Արարատյան տոների և մայիսյան հաղթանակների ոգեշնչող մթնոլորտում մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր ուխտը հանդեպ մեր առաքելահաստատ Սուրբ Եկեղեցին և Մայր Հայրենիքը:

Մեր զորակցությունն ու սերն ենք հղում հայրենյաց սահմանները պաշտպանող մեր քաջարի մարտիկներին ու խիզախ հրամանատարներին և նաև իրենց ընտանիքների սիրասուն անդամներին' աղոթելով մնայուն խաղաղության և Հայոց աշխարհի անսասանության համար:

Մտահոգ Մերձավոր Արևելքի պայթյունալի իրավիճակից' հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը կգտնի ուղիներ խաղաղ և արդար հանգուցալուծման համար' ապահովելով նաև մեր հայրենակիցների անվտանգ կյանքը:

Աղոթում ենք ղարաբաղյան հակամարտության ընթացքում և, մասնավորապես, ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար և Սուրբ Հոգու զորակցությունն ենք հայցում նրանց սգակիր մայրերին և ընտանյաց բոլոր անդամներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին:

Վստահ ենք, որ մայիսյան հաղթանակների ոգին պիտի աննահանջ մնա հայոց կյանքում' թե՛ խաղաղ ստեղծագործ աշխատանքի մեջ և թե՛ հայրենյաց սահմանների պաշտպանության սրբազան գործում:

Զորացած Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց բարեխոսությամբ, մեր հայացքը հառած Խոր Վիրապից ճառագող լույսին և հաստատված Քրիստոսահիմն Մայր Աթոռի հավիտենական առաքելության վրա' շարունակելու ենք մեր անսակարկ ծառայությունը մեր հավատավոր ժողովրդին և վերանորոգված տեսիլքով ու թարմ ավյունով վերադառնալու ենք Տիրոջ կողմից մեզ վստահված այգիների մշակությանը»:

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նախ իր ուրախությունն արտահայտեց հավաքի առիթով' գնահատանք հայտնելով Միքայել Սրբազանին ու կազմակերպիչ հանձնախմբին:

Վեհափառ Հայրապետը գովելի նկատեց հավաքի ընթացքում Հայ Եկեղեցուն ու եկեղեցականներին հուզող հարցերի ու խնդիրների արծարծումը, ինչը առիթ է ընձեռում անդրադարձ կատարելու և ուղիներ գտնելու հոգևոր ծառայության առավել արդյունավետ կազմակերպման համար:

Հայոց Հովվապետը քահանայից դասին պատգամեց շարունակել նախանձախնդիր և նվիրյալ ծառայություն բերել ժողովրդին և ամենայն ջանք ի գործ դնել' մշտապես բարձր պահելու Հայ Եկեղեցու հեղինակությունը:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց Արցախյան վերջին իրադարձություննների ժամանակ Մայր Աթոռի միաբանության, Հայաստանի և Սփյուռքի թեմերի և թեմական կառույցների գործունեությանը: «Գնահատանքի է արժանի այն ոգին ու նախանձախնդրությունը, որ դրսևորվեց մեր թեմակալ առաջնորդների և եկեղեցական սպասավորների կողմից: Նրանք ջանացին կարելին անել, որպեսզի հնարավոր աջակցություն հասցվի հայրենյաց պաշտպան մեր զինվորներին, նրանց ընտանիքներին ու վիրավոր անձանց: Եվ այսօր էլ շարունակում են գտնվել դիրքերում' Հայրենիքի սահմանները պահպանող մեր զինվորների կողքին, և իրենց խոսքով ու գործով զորակցում քաջարի զինվորներին:

Պիտի շարունակվեն հետևողական աշխատանքներ իրականացվել, որպեսզի մեր բանակը լինի զորեղ և կարելի աջակցություն մատուցվի եկեղեցականների ու մեր զավակների կողմից ի նպաստ հայկական բանակի», - ասաց Վեհափառ Հայրապետը' տեղեկացնելով նաև զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կողմից ցուցաբերված աջակցության մասին:

Հայրենիքի խաղաղության համար առ Աստված աղոթք բարձրացնելով' Նորին Սրբությունը քահանայից դասին մաղթեց մայիսյան հաղթանակների խորհրդով բարձրացնել ազգային գիտակցությունն ու հայրենասիրական ոգին' ընդգծելով, որ բացառապես այդ ոգով է հնարավոր դիմագրավել Հայրենիքի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:

Վերջում հոգևոր դասը մասնակցեց նաև Երեկոյան ժամերգությանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում
Ամենադիտված