Pomellato բրենդն առաջին անգամ կերամիկական զարդեր Է ստեղծել
ԱՐԽԻՎ
Pomellato իտալական ոսկերչական բրենդը, որը մասնագիտանում Է թանկարժեք եւ գունավոր քարերից պատրաստված արտադրանքի բնագավառում, առաջին անգամ թանկարժեք իրեր Է առաջարկել գունավոր կերամիկայից (սեւ, սպիտակ, ծովակնագույն եւ վարդագույն) ներդիրներով, որոնք լրացված են ադամանդե սիրամարգերով: Զարդերը համալրել են Capri շարքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մայիսի 25-ի մամուլի տեղեկագրում:
Նորույթների թվում կան մատանիներ, սատուար-մանյակներ, պուսեթ-ականջօղեր եւ ոսկե կախոցներով ականջօղեր՝ կլորավուն կերամիկե ներդիրներով, որոնք հիշեցնում են կաբոշոններ՝ համալրված դասական երեսակմամբ թանկարժեք քարերով՝ զմրուխտներով, շափյուղաներով եւ ադամանդներով:
Pomellato բրենդը հիմնադրվել Է 1967 թվականին Միլանում տոհմիկ ոսկերիչ Պինո Ռաբոլինիի կողմից: 2013 թվականից մակնիշը պատկանում Է Kering Group-ին: Թողարկում Է թանկարժեք իրեր, ինչպես նաեւ ժամացույցներ (Parmigiani Fleurier մանուֆակտուրայի հետ համագործակցությամբ) եւ պարֆյումերիա: 2015 թվականից բրենդի դեմքը դարձել Է դերասանուհի Սալմա Հայեկը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)