Բանակին վառելիք կմատակարարի «Ֆլեշ»-ը. կառավարությունն այսպե՞ս է պայքարում մենաշնորհի դեմ
ԱՐԽԻՎ
Վառելիքի շուկայում գերիշխող դիրք գրավող «Ֆլեշ» ընկերությունը ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարությանը հեղուկ վառելիքի մատակարարման պարտավորությունը: ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 10-ի նիստում հավանություն տվեց պաշտպանության նախարարության եւ «Ֆլեշ» ընկերության միջեւ պայմանագրի կնքմանը, հաղորդում է News.am-ը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է այսպես կոչված «շրջանակային համաձայնագրերի» միջոցով գնման գործընթաց, որում հայտեր են ներկայացրել նաեւ վառելիքի շուկայի մյուս խոշոր ընկերությունները՝ «Սիթի Պետրոլ Գրուփը» եւ «Միկա քորփորեյշնը»: «Ֆլեշը» ներկայացրել է ամենաէժան առաջարկը՝ 3.53 մլրդ դրամ: «Սիթի պետրոլ գրուփի» առաջարկը 3.57 մլրդ դրամ է, «Միկա քորփորեյշն»-ինը' 3.87 մլրդ դրամ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի