Հնդկաստանում առնվազն 17 մարդ է զոհվել զինապահեստում բռնկած հրդեհի հետևանքով
ԱՐԽԻՎ
Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգի Փուլգաոն քաղաքի զինապահեստում բռնկած հրդեհի զոհ են դարձել երկրի զինված ուժերի առնվազն 17 զինծառայողներ, ներառյալ երկու սպաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Տեղի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը լրագրողներին հավաստել է զոհերի առկայությունը, ինչպես նաև հայտնել է ևս 17 տուժածների մասին:
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ հրդեհի պատճառներն առայժմ չեն պարզվել: Վկայակոչելով ականատեսների հակասական վկայությունները՝ նշվում է, որ բռնկմանը պայթյուն է նախորդել: Այլ տվյալներով՝ պայթյունի պատճառը հենց հրդեհն է եղել:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվում է, առայժմ չի հաջողվել մարել կրակը, մերձակա գյուղերի բնակիչները տարահանվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը