Ամերիկյան զենքը PKK-ի մոտ հակասում է դաշինքի սկզբունքներին. Թուրքիայի վարչապետ
ԱՐԽԻՎ
Թուրքիայի հարավ-արևելքում Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում հայտնաբերված ամերիկյան արտադրության հակատանկային հրթիռները, որոնք գտնվում էին Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) սպառազինությունում, հակասում է Անկարայի և Վաշինգտոնի միջև դաշնակցական հարաբերություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Դաշնակից» հասկացությունը ենթադրում է ռազմավարական համագործակցություն, օրենքի փոխադարձ հարգանք: Թուրքիան ակնկալում է բոլոր դաշնակիցների աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է Յըլդըրըմը՝ Հյուսիսային Կիպրոս կատարած այցելության ընթացքում:
Թուրքիայում զինված հակամարտության վերսկսվելուց հետո 2015 թ. հուլիսին PKK-ի քուրդ ապստամբների հետ բախումներում սպանվել է ավելի քան 480 թուրք զինվորական և ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը տեղեկացրել է այդ ժամանակահատվածում շուրջ 5000 քուրդ ապստամբների սպանվելու մասին: Սակայն Ազգերի ժողովրդավարական կուսակցության քրդամետ ներկայացուցիչները պնդում են, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)