Թող ոչ ոք չսպասի, որ Գերմանիայի հետ մեր հարաբերությունները վատանալու են. Թուրքիայի վարչապետ
ԱՐԽԻՎ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ադրբեջան մեկնելուց առաջ կրկին մեկնաբանել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչումը: Այս մասին հաղորդում է Anadolu-ն:
«Մենք կուսումնասիրենք այդ որոշման իրական պատճառները և անհրաժեշտ պատասխան կտանք: Ընդ որում՝ Թուրքիան ու Գերմանիան երկու կարևոր դաշնակից են, և թող ոչ ոք չակնկալի, որ Բեռլինի ու Անկարայի հարաբերությունները կփլուզվեն անմիջապես ու ամբողջությամբ: Սակայն դա ընդհանրապես չի նշանակում, որ տվյալ բանաձևը անպատասխան կմնա և Թուրքիան չի ասի իր խոսքը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Յըլդըրըմը նաև քննադատել է Հայաստանին՝ հայտարարելով, թե նա «պետք է» բարիդրացիական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը