Բողոքի ակցիա Ստամբուլում՝ Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ
ԱՐԽԻՎ
Ստամբուլում ոստիկանները շրջափակել են Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքը, հաղորդում է Deutsche Welle-ն։
Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են դեպի շինություն տանող փողոցները, ինչպես նաև տեղակայել են ջրցան մեքենաներ:
Այդ միջոցառումները ձեռնարկվել են հյուպատոսարանի շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցները դեմ էին արտահայտվել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։ Եվս մեկը ձեռնպահ է քվեարկել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)