ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը 

Նման «թիկունքից հարված» Թուրքիան չէր սպասում. «Россия Сегодня»

ԱՐԽԻՎ

Երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Թուրքիայի կողմից իր դեսպանին հետ կանչելու մասին նորությանն անդրադարձ է կատարել «Россия Сегодня» միջազգային մեդիախմբի վերլուծաբան Ռոստիսլավ Իշչենկոն:

Թվում է, թե ինչի՞ց է այդ անիմաստ աղմուկը: Եվրոպայի կեսը, այդ թվում՝ Ֆրանսիան, վաղուց ճանաչել է ցեղասպանության փաստը, և Թուրքիան չի նյարդայնանում, անգամ՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի մասին բանակցություններ է վարում: Իսկ այստեղ նման արձագանք է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԵՄ-ի անդամ երկրների թվի ընդամենը նվազագույն ընդլայնվելուն:

Բանն այն է, որ Թուրքիան հենց Գերմանիայից նման «թիկունքից հարված» չէր սպասում: Եվ հարցը միայն փախստականների վերաբերյալ Էրդողանի հետ կնքած համաձայնության արդյունավետության հարցում Մերկելի շահագրգռվածությունը չէ: Վերջիվերջո, օրերս Եվրախորհրդարանը հստակ հասկացնել է տվել, որ չի քվեարկի Անկարայի հետ առանց վիզայի ռեժիմի օգտին, այնպես որ, փախստականների վերաբերյալ համաձայնագիրն, այսպես թե այնպես, վտանգի տակ է հայտնվել:

Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բացատրելի էր, այնտեղ հզոր և ազդեցիկ հայկական համայնք կա: Իսկ Գերմանիայում, հակառակը, զգալի ազդեցություն ունեին այնտեղ ապրող միլիոնավոր թուրքերը:

Բացի այդ, Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր Առաջին աշխարհամարտի տարիներին։ Թուրքական բանակում և նավատորմում զգալի թվով գերմանացի ռազմական խորհրդատուներ են եղել։ Գերմանիան հնարավորություն ուներ ազդեցություն գործելու թուրքական քաղաքականության վրա:

Գերմանիան, թեկուզև անուղղակի, բայց Թուրքիայի հետ ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում: Այդ ամենն Անկարային հիմք էր տալիս այդ հարցում գերմանական բարենպաստ դիրքորոշման անփոփոխության հույս ունենալ: Հաշվի առնելով ԵՄ-ում Գերմանիայի ունեցած առաջատար դերը՝ դա կրկնակի կարևոր էր:

Ինչպես տեսնում ենք՝ Գերմանիան բոլոր հիմքերն ուներ պահպանելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը և չշտապելու: Դա ակնհայտորեն գերմանական քաղաքականության ամենաակտուալ խնդիրը չէ: Սակայն հարցը մտցվել է օրակարգ, ընդ որում, իշխող կուսակցության մասնակցությամբ:

Ինչո՞ւ թուրքերն այդքան վիրավորվեցին

Կարելի է, իհարկե, ենթադրել, որ դա փախստականների մասին հարցում թուրքական շանտաժի պատասխանն էր: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԵՄ-ն Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմ չի սահմանի, Էրդողանը նյարդային արձագանքեց, և գերմանա-թուրքական հարաբերությունները լարվեցին:

Պետք է հասկանալ, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն Թուրքիայի համար չափազանց ցավալի, այլև երկարաժամկետ քայլ էր, դա պատերազմ հայտարարելուց ավելի վատ է: Թուրքիայի հետ հարաբերություններում ցեղասպանության ճանաչման փաստը կարելի է վերացնել միայն՝ չեղյալ հայտարարելով այդ որոշումը, բայց հասկանալի է, որ դա անհնար է: Երբ այդ որոշումը կայացվում էր, բոլորը քաջ գիտակցում էին, որ դա ընդմիշտ է: Այսինքն՝ գերմանա-թուրքական հարաբերություններում այդ խնդիրն այժմ գործելու է երկար: Ավելին, քանի իշխանության է Էրդողանը՝ նրա համար դա լինելու է անձնական վիրավորանք:

Թուրքիայի նկատմամբ նման ոչ բարեկամական քայլ կատարելով՝ Գերմանիան պետք է ելներ նրանից, որ կամ կարճ ժամկետներում Թուրքիան այնպիսի խնդիրներ է ունենալու, որ ժամանակ չի ունենա Եվրոպայի համար, կամ որ Թուրքիայի ղեկավարությունը չի լինելու Էրդողանի ձեռքում, իսկ նրան կփոխարինի քաղաքական գործիչ, ում հետ հնարավոր կլինի պայմանավորվել:

Ինչ վերաբերում է Թուրքիային, այն արդեն իսկ մեծ խնդիրներ ունի՝ կապված Մերձավոր Արևելքում Էրդողանի անհաջող քաղաքականության, ինչպես նաև Թուրքիայում քրդերի ապստամբության հետ: Արդեն հիմա փորձագետները խոսում են հենց թուրքական պետականությանը սպառնալիքի մասին, նոր խնդիրները գրեթե հաստատ վերջ կդնեն այդ պետականությանը:

 Բայց Թուրքիայի փլուզումը չի լուծի ԵՄ-ի խնդիրները, այն միայն կվատթարացնի դրանք: Քանի որ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից միլիոնավոր փախստականներին կավելանան Թուրքիայից տասնյակ միլիոնավոր փախստականները: Հետևաբար՝ Գերմանիան հույսը դնում է Էրդողանի հեռանալու վրա: Նման տարբերակը հնարավոր է, չնայած որ այսօր անհնար է թվում: Թուրք քաղաքական գործիչների կարիերաները ոչ մեկ անգամ են ընդհատվել ռազմական հեղաշրջումների արդյունքում: Դա Թուրքիայի համար քաղաքական ավանդույթ է:

Իհարկե, հարկավոր է քաղաքական անձ, ով կկարողանա փոխարինել Էրդողանին: Որքան էլ տարօրինակ չէ այդ համընկնումը, բայց օրերս հրաժարական տված Ահմեթ Դավութօղլուն կարողացել է լավ անձնական հարաբերություններ ստեղծել ինչպես թուրք զինվորականների, այնպես էլ Եվրոպայի հետ: Նա պնդում էր ԵՄ-ի հետ բանակցություններում կոշտ դիրքորոշումից խուսափելու հարցում և առաջ էր տանում զգալի փոխզիջումների անհրաժեշտության մասին թեզը:

Այնուամենայնիվ, Գերմանիայի հստակ ցուցադրական գործողությունները ցեղասպանության ճանաչման հարցում հիմք են տալիս կարծելու, որ Բեռլինում եկել են եզրակացության, որ Էրդողանը չի կարողանա պահպանել իր դիրքը՝ որպես առաջնորդ և երկար պահպանել իր իշխանությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում
Ամենադիտված