Գերմանիան չի ցանկանում մնալ որպես միակ՝ ցեղասպանություն իրականացրած երկիրը. Էրդողանի խոսնակ
ԱՐԽԻՎ
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, հաղորդում է T24-ը:
«Այդ որոշումը հակասում է պատմական իրողություններին և չունի իրավական որևէ հիմք: Գերմանիան իրականացրել է ժամանակակից պատմության ամենամեծ ցեղասպանությունը՝ Հոլոքոստը:
Այո՛, Գերմանիան ընդունում է մարդկության դեմ սարսափելի հանցանք Հոլոքոսթի հարցում իր մեղքը, սակայն չի ցանկանում մնալ որպես միակ ցեղասպանություն՝ սպանդ իրականացրած երկիրը, դրա համար էլ ասում է, որ ուրիշներն էլ են արել նման բան, ինչից էլ գալիս է Հայոց ցեղասպանության սուտն առաջ քաշելը: Թուրքիան երբևէ չի խուսափել պատմության հետ առերեսվելուց»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)