Երկարաձգվել է պետական ծառայողների՝ բնակարանի ձեռքբերման համար դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը
ԱՐԽԻՎ
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել և սահմանվել է մինչև 2016 թվականի հունիսի 15-ը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանների վաճառքի կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ (http://minurban.am/lows/files/182k.voroshum.pdf), ընդ որում, ծրագրի շրջանակում բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)