ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը 

«Ասպար Արմս»-ը նշեց իր 10-ամյակը (լուսանկարներ)

ԱՐԽԻՎ

Տարածաշրջանում փամփուշտների արտադրության մասով մրցակից չունեն

«Ասպար Արմս»-ը 10 տարեկան է, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շատ լավ է հիշում ընկերության «ծննդոցը», ինքն այդ ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար էր.

«Հիշում եմ 2005 թվականը, երբ Արամը՝ իմ լավ ընկերը, եկավ իմ կաբինետ իր ընկերոջ Վահեի հետ և առաջարկեց, թե հաշվի առնելով, որ ԶՈՒ-ում եղած զենքը մաշված է, արցախյան պատերազմ անցած, իրենք ի վիճակի են կազմակերպել դրանց վերանորոգում-արտադրությունը՝ շուկա հանելու որպես հուշանվեր: Ես շատ ոգևորվեցի և ասեցի՝ դիմեք, դա կքննարկենք պաշտպանության նախարարությունում: Երկու էջի վրա ձևակերպեցին իրենց մտահղացումը, նախարարությունում դրեցինք շրջանառության և ամեն տեղ մերժում ստացանք, թե նպատակահարմար չէ: Հետո այնպես ստացվեց, որ Հայաստան այցելեցին ՌԴ պաշտանության ներկայացուցիչներ և փոխնախարարների համար որպես հուշանվեր բերեցին մեկական ՊՊՇ տիպի ավտոմատ՝ երկրորդ հայրենականին մասնակցած: Ես դա ցույց տվեցի և ասեցի՝ տեսեք ՌԴ-ում այդ գաղափարը վաղուց աշխատում է, բայց նորից մերժվեց: Եվ տղաները որոշեցին այդ գաղափարն ինքնուրույն իրականացնել. սկզբում բացվեց հրաձգարան՝ խորհրդային տարիներին պոլիտեխնիկի հրաձգարանի բազայի վրա: Տասը տարի առաջ բացմանը, որը մայիսի 28-ին էր, ոչինչ չունեին ցուցադրելու և տղաներն ամեն մեկը տնից իր զենքը բերեց, ես էլ պաշտպանության նախարարից ստացած իմ զենքը, որ ցուցադրենք, թե խանութն ու ու հրաձգարանն արդեն բաց են: Հետագայում «Ասպար Արմս»-ը մեծ դեր վերցրեց իր վրա, թե ուսուցման առումով, թե կարևորագույն նշանակության ռազմավարական խնդիրների լուծման՝ ՀՀ-ում և Արցախում: Արցախում տղաները հիմնադրել են «Հայդուկ» հրաձգային ակումբը, որն իր խոսքն ասել է Արցախում: Միշտ հորդորել եմ տղերքին, որ տղա երեխաները փոքր ժամանակ խաղալիքներից նախընտրում են զենքը, բայց հետո մեծանում են և կորում է զենքի նկատմամբ նրանց հետաքրքրությունը: «Ասպար Արմս»-ը կարողացավ սեր, ճիշտ վարվելակերպ ներարկել զենքի հանդեպ: Հրաձգարանում գրանցված են հազարավոր երիտասարդներ, որոնք գալիս են մրցումների, ստանում նոր գիտելիքներ և որպես պրոֆեսիոնալներ ծառայում»:

/disc/04-06-16/6b4513cbaa0121e5d38669ab6c876aa3.jpg
«Ասպար Արմս»-ի տնօրեն Սամվել Մարգարյանն իրենց տասնամյա ձեռքբերումներից առանձնացնում է ընկերության հանդեպ հաճախորդների վստահությունը, երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը, որն արդեն երկար տարիներ է, երրորդ՝ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցիչը, նաև՝ տարածաշրջանային սպասարկման կենտրոնն է այստեղ: Ի դեպ, «Կալաշնիկով» կոնցեռնում ««Ասպար Արմս»-ին համարում են վստահելի գործընկեր:

/disc/04-06-16/7afd724000c5338faab466fa2fb30ad1.jpg
Ավելին՝ «Ասպար Արմս»-ը տարածաշրջանում փամփուշտների արտադրության մասով մրցակից չունի.«Դրանք շատ ճշգրիտ են, ինչը հնարավոր է եղել ստանալ մեր վարպետների մասնագիտական կարողությունների շնորհիվ: Մեր փամփուշտներն ունեն դրսից գնորդներ, կարևոր երկրներ են, բայց չենք գաղտնազերծի նրանց հիմա: 10-ը տարի առաջ այստեղ անմխիթար վիճակ էր, բայց փոքր տեսականուց սկսեցինք և այսօր աճել, դարձել ենք այն, ինչ կանք: Ինչպես նշվեց՝ կարողացել ենք պետության կողմից ստանալ տարբեր տիպի լիցենզիաներ՝ մարտական և քաղաքացիական զենքերի արտադրության համար: Առաջիկայում աշխատելու ենք ավելի եռանդուն, կլինեն նորություններ»:

Հիշեցնենք, որ 2015-ին ՀՀ կառավարությունը հինգ տարով երկարաձգեց «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրված մարտական զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: 2012 թվականից մինչ նախորդ տարի ընկերությունն ըստ պաշտոնական տվյալների, կատարել է մարտական զենքի արտադրության 83 մլն 500 հազ. դրամի պայմանագրային աշխատանքներ:
«Ասպար Արմս»-ի տասնամյակին նվիրված արարողությանը, որին ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերության բարեկամ, ընկեր Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը նկատում է՝ տասը տարի առաջ ասված մեր բոլոր մաղթանքները 100 տոկոսով իրականացել են:

««Ասպար Արմս»-ի հիմնական նվաճումը ես կբաժանեմ երկու մասի՝ տղաների շնորհիվ մենք ոչ միայն չենք զիջում աշխարհում հայտնի արտադրություններին, այլև առաջ ենք, թեպետ ունենք նվազ ռեսուրսներ, տնտեսական սահմանափակ հնարավորություններ: Այսօր կա ապացույց, որ ի վիճակի ենք արտադրել որակյալ և էժան զենք ՀՀ ԶՈՒ-ի համար, երկրորդ՝ ստեղծվել է միջավայր է, որպեսզի ընդհանուր անցյալ, նույն արժեհամակարգ ունեցողները, պատերազմով անցածները շփվեն իրար հետ, ճանաչեն»,-շեշտում է Սաղաթելյանը:
Հոբելյանական հավաքին ընկերության ձեռքբերումների առարկայական ապացույցներն էին ներկայացված:

/disc/04-06-16/c5564c8d6ca564f62fba81d1e889f784.jpg


/disc/04-06-16/7cf195ffeb1eff373ead2e5df045dcc3.jpg
«Ասպար Արմսում» գործում են զենքի վերանորոգման, արդիականացման, գեղարվեստական ձևավորման արտադրամասեր, որտեղ աշխատում են լավագույն զինագործ վարպետները։

/disc/04-06-16/9ca688d95c5cf6c03d2dc89600595950.jpg

Զենք գնած հաճախորդի ցանկության դեպքում տեղի վարպետները կարող են զենքի վրա տեղադրել օպտիկական նշանոց, անհրաժեշտության դեպքում փոխել խզակոթը, լույս տեղադրել և այլ տարատեսակ ծառայություններ մատուցել։

/disc/04-06-16/d98e37f1b38e9fe2b3def73203c25b99.jpg

Հայաստանում լավագույն զինագործը համարվող Ռուբեն Մինասյանը թվարկում է իր ձեռքի տակով անցած զինատեսակները և վստահեցնում՝ ՀՀ ՊՆ-ի բոլոր պատվերները կարողանում են կատարել, օրինակ՝ անձայն զենքեր, որոնք 300 մ հեռավորությամբ ճշգրիտ կրակում են:
/disc/04-06-16/966235111f308a8d6139d3350210f8d8.jpg
Վարպետն ասում է, որ հրազենի մեջ նորություն հնարավոր չէ անել՝ գիշերային սարք, նշանոցներ, լավ փամփուշտներ: Ի դեպ, նշանոցներն այստեղ չեն արտադրվում. «Արտադրվում են խլացուցիչները, փողերն է փոխվում, պոչերը: Ինչ վերաբերում է, թե որքանով են զենքերն այնուհետ կատարում իրենց խնդիրը, ասեմ՝ եթե խնդիրը դրած է դիվերսիոն խմբերի համար՝ անձայն, գիշերային սարք, որը թույլ է տալիս գիշերն աշխատել, ապա 80 տոկոսով»:

Նշենք, որ քաղաքացիական և ծառայողական զենքերի ներկրմամբ, վաճառքով, ինչպես նաև հայրենական զենքի արտադրությամբ զբաղվող «Ասպար Արմս» ՍՊԸ -ն հիմնադրվելուց կարճ ժամանակ անց ձեռք է բերել զենքերի արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ զինագործական ընկերությունների' Ֆաբարմ Իտալիա, Վերնեյ Կարոն Ֆրանսիա, Բերետա Գրուպպ, որի մեջ ընդգրկված են զենքերի արտադրությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ հանրահայտ ընկերություններ, միակ պաշտոնական ներկայացուցիչը լինելու վստահությունը ողջ տարածաշրջանում։

Անդրադառնալով օրվա առիթին, հավելենք, որ այն նշանավորվել է նաև Արցախի եւ Հայաստանի ուժային կառույցների միջև հրաձգության մրցումներով: Թիմային մրցման արդյունքներով առաջին տեղում ՀՀ ԱԱԾ-ի թիմն էր, երկրորդը՝ ՀՀ ՊՊԾ-ի, երրորդը՝ ԼՂՀ ԱԱԾ-ի: Կազմակերպվեց նաև անհատական մրցություն, իսկ հաղթողները հանդիսավորությամբ պարգևատրվեցին ռազմական հուշանվերներով:

/disc/04-06-16/d0da3040b9a8f9e734098094fe97a2e6.jpg

/disc/04-06-16/cadd242dea45465bf96800a69d86a522.jpg

/disc/04-06-16/7f1b8939e68665ac322ed9be82864e1a.jpg

/disc/04-06-16/b74a97adfc1f6528d52fb46773ad6441.jpg

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում
Ամենադիտված