Պաշտոնական Անկարան հերքել է Հաքան Ֆիդանին և Ֆերիդուն Սինիրլիօղլուին պաշտոններից հեռացնելու մասին լուրը
ԱՐԽԻՎ
Թուրքիայի վարչապետի գրասենյակը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Ազգային հետախուզական առայության ղեկավար Հաքան Ֆիդանը և արտաքին գործերի փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից այլ պաշտոնների անցնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական լրատվամիջոցներում նախօրեին տեղեկություն էր տարածվել, թե Էրդողանի հրամանագրով Հաքան Ֆիդանը նշանակվել է Ճապոնիայում Թուրքիայի դեսպանի, իսկ Սինիրլիօղլուն' ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնում:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը