Աշխարհում բարդ է գտնել միմյանց հետ այնքան սերտ կապված երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան. Ալիև
ԱՐԽԻՎ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այդ այցը կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար, տեղեկացնում է APA-ն:
«Վստահ եմ, որ Թուրքիայի կառավարությունը մեզ հետ կաշխատի այդ կապերի զարգացման համար: Այսօր երկու երկրների միջև կապերը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այս տարի ես արդեն 3 անգամ այցելել եմ Թուրքիա, իսկ հաշվի առնելով փոխադարձ այցերը՝ անցկացվել է բարձր մակարդակի հինգ հանդիպում:
Աշխարհում բարդ է գտնել միմյանց հետ այնքան սերտ կապված երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան: Ոչ վաղ անցյալում ԻՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստեղծվեց Ղարաբաղյան հակամարտության հարցերով շփման խումբ: Թուրքիան մեծ դեր է խաղացել այդ հարցում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)