Ինդոնեզիայում ուղղաթիռ է ընկել. օդաչուն մահացել է
ԱՐԽԻՎ
Ինդոնեզիայի արևելքում ուղղաթիռ է ընկել, ինչի հետևանքով օդաչուն մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Lenta.ru-ն, դեպքը տեղի է ունեցել Պապուա նահանգում:
Ուղղաթիռի երեք ուղևորները ողջ են մնացել, սակայն ծայրահեղ վիճակում են: «Մենք ուղևորներին տեղափոխել ենք մոտակա քաղաք' Նաբիրե, որպեսզի նրանց բժշկական օգնություն ցուցաբերվի»,- հայտնել է ինդոնեզիական ոստիկանության ներկայացուցիչը:
Ուղղաթիռի ընկնելու պատճառները դեռևս հայտնի չեն: Դեպքի վայրում եղանակային պայմանները բարենպաստ են եղել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)