ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը 

Կազանում Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներն ավարտվել են

ԱՐԽԻՎ

Կազանում հունիսի 3-ին ավարտեց աշխատանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը:

Նիստի շրջանակներում Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը հանդիպել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջպետական, ինչպես նաև, տարածաշրջանային մակարդակով երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Խորհրդարանականները մտքեր են փոխանակել տնտեսական կապերի հետագա ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել Թաթարստանի բազմազգ հասարակությանը հուզող խնդիրներին: Հայ խորհրդարանական պատվիրակությունը Թաթարստանի խորհրդարանում մասնակցել է աշխատանքային ընդունելության, ինչպես նաև՝ այցելել Թաթարստանի հանրապետության Պառլամենտարիզմի թանգարան, որտեղ Հայ- ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը գրառում են կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի երկրորդ մասի օրակարգի գլխավոր թեման եղել է հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները և համագործակցությունը, այդ թվում՝ ուսումնասիրելով Թաթարստանի օրինակը:

Նիստին մասնակցել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինը, երկրի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիևը, կառավարության փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարարը:

Թաթարստանի խորհրդարանի նախագահը իր ողջույնի խոսքում հայաստանցի գործընկերներին ներկայացրել է երկրի տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքի մանրամասները' կենտրոնանալով ազգամիջյան ասպեկտների վրա: Հանդիսանալով Թաթարստանի բազմազգ ժողովուրդների Վեհաժողովի նախագահ' Ֆարիդ Մուխամեդշինը բարձր է գնահատել Թաթարստանում ապրող մեծաթիվ հայկական համայնքի դերը երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքում, մասնավորապես նշելով. «Այսօր Թաթարստանում ապրում են 7000-ից ավելի հայեր, ովքեր հնարավորություն ունեն հաճախելու կիրակնօրյա կրթօ ջախներ, պահպանելու մայրենի լեզուն, մշակույթը, պատմությունն ու ավանդույթները, և իրենց ակտիվ գործունեությամբ նրանք այսօր մեծապես նպաստում են Թաթարստանի և Հայաստանի հայերի, ինչպես նաև, երկու ազգերի բարեկամության ամրապնդմանը»:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը: Նիստի օրակարգային հարցերի շրջանակում հանձնաժողովի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Թաթարստանի Հանրապետության միջև համագործակցության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման հեռանկարները, այդ թվում' տնտեսական ազատ գոտիների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրվել է վերջին տասը տարիներին Թաթարստանի տնտեսական հն արավորությունները և այսօրվա նվաճումները նավթաքիմիական , բժշկական, մեքենաշինական սարքավորումների արտադրության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Խորհրդարանականները կարևոր են համարել վերջին շրջանում Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների անցկացումը ոչ միայն մայրաքաղաքներում, այլ մարզերում, ինչն առավել նպաստում է միջտարածաշրջանային տնտեսական և մշակութային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Նիստի օրակարգում քննարկվել են նաև հանձնաժողովի 25-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական տարածության մեջ, ինչպես նաև՝ 5-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի և Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 28-րդ նիստին առնչվող կազմակերպչական խնդիրներ: Հայ խորհրդարանականները առաջարկել են հերթական հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆ որումն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:

Միջխորհրդարանական 27-րդ նիստի աշխատանքները ամփոփվել են հրավիրված մամուլի ասուլիսում, որի ընթացքում Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը. ,,Կարծում եմ աշխարհը ևս մեկ անգամ համոզվեց, որ պատմության բոլոր դրսևորումների' նույնիսկ առանձին երկրների համար ամենածանր դեպքերի նկատմամբ արդարացի մոտեցումը' միակ ճանապարհն է, որով ընդհանրապես մարդկությունը պետք է առաջ շարժվի: Եթե մենք ցանկանում ենք, որ ցեղասպանությունները որևէ երկրում երբևէ չկրկնվեն, ապա հարկավոր է , որ այսօր բոլորս' քաղաքական ուժերը, պետությունները, կատարված սխալները ընդունելու քաղաքական կամք և քաղաքացիական համարձակություն ունենան,,:

Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինը իր հերթին կարևորել է ժողովրդական դիվանագիտությունը, ընդգծելով, որ միջխորհրդարանական նման շփումները թույլ են տալիս ավելի սերտորեն ծանոթանալու և ամրապնդելու հարաբերությունները տարբեր մակարդակներում' քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի ավարտից հետո հայ խորհրդարանականները այցելել են Կազան քաղաքի պատմամշակութային կենտրոն , Թաթարստանի ժողովուրդների բարեկամության տուն-թանգարան, հանդիպել Թաթարստանում բնակվող հայկական համայնքի ակտիվի հետ, որի ընթացքում պատվոգրեր հանձնել Ռուսաստանի հայերի միության Կազանի հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ Միքայել Խաչատությանին և Թաթարստանի Ամետևսկի հայկական համայնքի նախագահ Վոլոդյա Մելքոնյանին:

Հունիսի 4-ին Հայկական խորհրդարանական պատվիրակությունը այց է կատարել Թաթարստանի հանրապետության Լաիշևյան մունիցիպալ մարզ, որտեղ մասնակցել է «Սաբանտույ» կոչվող ազգային տոնին:

Հայ խորհրդարանականները Հայաստան կվերադառնան հունիսի 5-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում
Ամենադիտված