Բունդեսթագի որոշումը պետք է հարգվի. Բեռլինի պատասխանը` Անկարային
ԱՐԽԻՎ
Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Բունդեսթագի թուրք պատգամավորների դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարձակումներին, գրում է Süddeutsche Zeitung-ը:
«Այն, որ Բունդեսթագի որոշ պատգամավորներ ահաբեկչության մեջ են մեղադրվում, մեզ համար բացարձակ անհասկանալի է:
Բունդեսթագն ինքնուրույն որոշում է կայացրել: Այդ որոշումը պետք է հարգվի, եւ այդ իմաստով էլ Անգելա Մերկելը զրուցել է Թուրքիայի նախագահի հետ»,- ասել է Անգելա Մերկելի խոսնակ մամուլի խոսնակ Ստեֆան Զայբերթը:
Հիշեցնենք, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը ընդունելուց հետո Էրդողանը Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավորներն մեղադրել էր Գերմանիայում PKK-ի շահերին ծառայելու մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն