Թուրքիան չի դիտարկում ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրից դուրս գալու հարցը
ԱՐԽԻՎ
Թուրքիան չի դիտարկում Եվրամիության հետ միգրացիոն համաձայնագրից դուրս գալու հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը:
Ավելի վաղը Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելին կոչ էր արել դուրս գալ Եվրամիության հետ միգրացիոն համաձայնագրից, ի պատասխան Գրեմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Հիմա հերթը Եվրամիությանն է' կատարելու սեփական պարտականությունները : Մենք վստահ ենք, որ քայլեր կիրականացվեն գործող համաձայնագրին համապատասխան: Համաձայնագրի իրագործման հետաձգման հարցը օրակարգային չէ և մենք կշարունակենք կատարել մեր բաժին պարտականութունները »,-հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը