Ես կտրակատանպես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ. Վարդան Օսկանյան
ԱՐԽԻՎ
«Այս պահի դրությամբ ես չեմ կարող ԲՀԿ-ի անունից խոսել, որովհետև կուսակցությունում կան տարբեր կարծքիներ և դեռևս որևէ որոշում չկա: Որոշումը կկայացվի կարծիքի մեծամասնությամբ», - այս մասին այսօր միասնական շտաբի նիստի ժամանակ, անդրադառնալով հնարավոր կոալիցիայի ձևավորմանն, ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Ես անձամբ կտրակատանպես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ, ես ինքս անձամբ պայքարել եմ քաղաքական մենաշնորհի դեմ, ես կարծում եմ, որ քաղաքական մենաշնորհ ունեցող ուժը պետք է իր վրա վերցնի ամբողջ պատասխանատվությունը: Ես երբեք ինձ ոչ իրական կոալիցիայի պայմանավորվածությունների պատասխանատվության տակ չեմ դնելու», - նշեց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ կուսակցության ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանն այս պահին ուղղակի լսում է տարբեր կարծիքներ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի