Փարիզի Լուվր և Օրսե թանգարանները հեղեղումներից հետո վերաբացվել են այցելուների համար
ԱՐԽԻՎ
Անցած շաբաթ հեղեղման սպառնալիքի պատճառով փակված Փարիզի Լուվր եւ Օրսե թանգարանները վերստին իրենց դռները լայնորեն բացել են այցելուների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ ցանկացողներն իսկույն հերթ են կանգնել տոմսերի համար, որպեսզի տեսնեն համաշխարհային արվեստի գլուխգործոցները:
Սենում ջրի մակարդակն անցած շաբաթ բարձրացել Էր 6,1 մետրով՝ գործնականում մինչեւ առավելագույն մակարդակ 1982 թվականից ի վեր: Փարիզում գետի ափերի երկայնքով արգելապետնեշներ Էին կանգնեցրել, իսկ կամուրջներից շատերը փակվել Էին երթեւեկության համար:
Լուվր եւ Օրսե թանգարանները հունիսի 3-ից փակվել Էին այցելուների համար, դրանց աշխատակիցներն անցած շաբաթվա վերջին հատկապես արժեքավոր ցուցանմուշները տեղափոխել Էին անվտանգ վայրեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)