Սիլվիո Բերլուսկոնիի առողջական վիճակը գնահատվում է բավարար
ԱՐԽԻՎ
Սրտի հետազոտություն անցնելու նպատակով հոսպիտալացված Իտալիայի նախկին վարչապետ և «Առաջ, Իտալիա» կուսակցության ղեկավար Սիլվիո Բերլուսկոնիի առողջական վիճակը գնահատվել է բավարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտնել է Բերլուսկոնիի բժիշկ Ալբերտո Ձանգրիլլոն:
Նախկին վարչապետին այցելել են նրա դուստրը և որդին, ովքեր հաստատել են, որ Բերլուսկոնին իրեն լավ է զգում: Վերջին շաբաթների ընթացքում Բերլուսկոնին ստիպված է եղել շատ գործուղումների մեկնել: Հնարավոր է, որ նման լարվածությամբ է պայմանավորված կրծքավանդակի շրջանում անհարմարության զգացողությունը: Նրա հոսպիտալացումը մերձավորների համար անակնկալ չի եղել, քանի որ հետազոտությունը նախօրոք պլանավորված էր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան