Մերկելը ծափահարել է Բունդեսթագի նախագահին` Էրդողանին ուղղված քննադատության համար. DPA
ԱՐԽԻՎ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակայնորեն ծափահարել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին, ով հունիսի 9-ին խորհրդարանում քննարկումները սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հաղորդում է DPA գործակալությունը:
Նիստերի դահլիճում ծափահարությունների է արժանացել Լամերտի հետևյալ նախադասությունը. «Այն, որ ժողովրդավարությամբ ընտրված նախագահը 21-րդ դարում իր քննադատությունն ուղղում է Բունդեսթագի ժողովրդավարությամբ ընտրված պատգամավորների հասցեին' վերջիններիս թուրքական ծագման շուրջ կասկածներով, նրանց արյունն անվանում կեղտոտ, ես հնարավոր չէի համարում»:
«Անսովոր է, երբ խորհրդարանում կառավարության շարքերում նստածները ծափահարում են»,- նկատել է DPA-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)