ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը 

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջնական կարծիք կներկայացնեն ամբողջովին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ

ԱՐԽԻՎ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիս 10-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին, որտեղ քննարկվել և հաստատվել է առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը:

Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կարծիքի համար և ելույթում անդրադարձել Վենետիկի հանձնաժողովի՝ ամբողջովին ընդունված օրենսգրքում իրացված առաջարկներից առավել առանցքայիններին, միևնույն ժամանակ ներկայացրել նաև չընդունված առաջարկների հիմնավորումները:

Իր խոսքի վերջում արդարադատության նախարարը խնդրել է Հանձնաժողովին ներկայացնել նոր կարծիք ընտրական օրենսգրքի արդեն իսկ ընդունված տարբերակի վերաբերյալ՝ հաշվի առնելով նախնական կարծիքի նախագծում ներկայացված և իշխանությունների կողմից իրացված առաջարկությունները։ «Այս առումով, խնդրում Ձեզ լիազորել զեկուցողներին հունիսի վերջին հրապարակել վերջնական ընդունված նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը։ Մինչ այդ, ակնկալում եմ, որ հնարավորություն կընձեռվի հանդիպելու զեկուցողներին՝ համապատասխան փոփոխությունները քննարկելու համար, հատկապես, որ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ դուռը փակ չէ, և առկա է որոշ այլ փոփոխություններ կատարելու հնարավորություն, իսկ այդ տեսանկյունից զեկուցողների ներդրումը շատ կարևոր է: Միևնո ւյն ժամանակ, լիահույս եմ, որ հայաստանյան իշխանությունների ջանքերի վերաբերյալ Հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի իր ընդունելիք որոշման մեջ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովն իր նախնական կարծիքում ամրագրել է նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի մայիսի 25-ին՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայներով, այն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 1-ին: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրում են, որ հայաստանյան իշխանություններն ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում իրենց առաջարկություններն հաշվի առնելու շոշափելի ջանքեր են գործադրել և ապահովել են գործընթացում երկրի ներսի դերակատարների մասնակցության լայն ներառականություն: Հայաստանյան իշխանությունները Հանձնաժողովից խնդրել են նոր կարծիք տրամադրել մայիսի 25-ին ընդունված օրենսգրքի վերաբերյալ: Ուստի, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այս հաջորդող կարծիքում կգնահատեն օրենսգրքում իրացված վերջին փոփոխությունների և Նախնական կարծիքում ներկայացված առաջարկությունների համապատասխանությունը»:

Ստորև՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ելույթն ամբողջությամբ.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Հարգարժան Հանձնաժողովի անդամներ,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք ողջունել բոլորին և իմ գոհունակությունը հայտնել 107-րդ լիագումար նիստին մասնակցելու հրավերի համար: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունն ընդունել է նոր Ընտրական օրենսգիրք: Նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր 2015 թվականի դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով, համաձայն որի, նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտներ 2016 թվականի հունիսի 1-ից:

Չնայած, որ ժամանակահատվածը բավականին կարճ էր, հայկական իշխանությունները գործադրեցին բոլոր հնարավոր ջանքերը՝ Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացն առավելագույնս ներառական իրականացնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Այսօր հաստատվելու է մի կարծիք, որը ներկայացվել է Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի հիման վրա:

Հարկ է նշել, որ Նախնական կարծիքի նախագծի հրապարակումից հետո մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները, ինչը մեզ հնարավորություն է տվել մինչև օրենսգրքի վերջնական ընդունումն իրացնել այդ առաջարկությունները նախագծում և արդյունքում ունենալ օրենսգիրք, որն ընդունվել է ձայների 4/5-րդով, թեև Սահմանադրությամբ պահանջվում էր ձայների միայն 3/5-րդը:

Նշվածը հաստատում է այն փաստը, որը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքն ընդունվել է լայն կոնսենսուսի հիման վրա:

Թույլ տվեք փաստել, որ Վենետիկի Հանձնաժողովի 75 առաջարկություններից 54-ն ընդունվել են ամբողջությամբ, իսկ 7-ը՝ մասամբ:

Այժմ, խնայելով ժամանակը, կուզենայի ներկայացնել իրացված առաջարկություններից ամենակարևորները:

Մասնավորապես, առաջարկվել էր երկարաձգել կոալիցիաներ կազմելու համար նախատեսված ժամանակահատվածը, ինչն ընդունվել է:
Հանձնաժողովն առաջարկել էր նաև նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կփարատեն ստորագրված ցուցակների հետ կապված մտահոգությունները:
Արդյունքում, մեզ հաջողվեց գտնել մի լուծում, որը թույլ է տալիս, մի կողմից, ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը և քվեարկության գաղտնիությունը, իսկ մյուս կողմից՝ շահագրգիռ կողմերի համար ստորագրված ցուցակների հասանելիությունը:

Ինչ վերաբերում է կանանց ներկայացվածության քվոտային, պետք է նշել, որ նախորդ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համեմատ առավել արդյունավետ, այն է՝ 25 տոկոսի քվոտա է սահմանվել կանանց ներկայացվածության համար: Միաժամանակ, որդեգրել ենք աստիճանական մոտեցում՝ 2022 թվականի համար նախատեսելով առավել բարձր քվոտա (30 տոկոս):
Առաջին անգամ ամրագրվել է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության անկախ՝ որևէ պետական մարմնից կախյալ չլինելու կարգավիճակ:
«Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանվել են պատասխանատվության միջոցներ պաշտոնատար անձանց համար վարչական ռեսուրսի չարաշահման դեպքում' ընդհուպ մինչև պաշտոնից ազատում, ինչը չի բացառում քրեական և վարչական պատասխանատվությունը' համապատասխան հատկանիշների առկայության դեպքում:
Պետք է նշեմ, որ էականորեն վերանայվել է բողոքարկման ինստիտուտը, մասնավորապես՝ այն պարզեցվել է, երկարաձգվել են բոլոր հնարավոր ժամկետները' ընտրական գործընթացների կազմակերպման սահմանադրական ժամկետների հաշվառմամբ:
Փարատելու համար այն մտահոգությունները, որ ինչ-որ մեկը կարող է քվեարկել ընտրողների ցուցակում ընդգրկված այնպիսի քաղաքացիների փոխարեն, ովքեր իրենց բնակության վայրն ըստ էության հայտարարել են Հայաստանի Հանրապետությունը, սակայն տևական ժամանակ բացակայում են երկրից՝ մենք որոշեցինք կիրառել էլեկտրոնային սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ավտոմատ կերպով նույնականացնել և հաստատել ընտրողի ինքնությունը՝ ընտրողի փաստաթղթի տվյալների օպտիկական ճանաչման միջոցով և ստուգել դրանց առկայությունը տվյալների շտեմարանում: Նույն կերպ կփարատվեն նաև կրկնաքվեարկության վերաբերյալ մտահոգությունները: Սա նշանակում է, որ ուրիշի փոխարեն քվեարկության հնարավորությունը միանգամայն բացառված է:
Ավելին, այս մոդելը կկիրառվի առաջիկայում տեղի ուենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ' որպես պիլոտային ծրագիր:

Զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ամբողջությամբ ընդունվել են:
Հարգելի ներկաներ,

Եղել են նաև բազմաթիվ այլ առաջարկություններ, որոնք, ինչպես նշեցի, ընդունվել են ամբողջությամբ կամ մասամբ: Ժամանակի սղության պատճառով դրանց չեմ անդրադառնա և այժմ կցանկանայի անդրադարձ կատարել մի քանի առաջարկությունների, որոնք չեն ընդունվել (թվով 14 առաջարկություն):

Համաձայն Ընտրական օրենսգրքի, եթե երեք քաղաքական կուսակցությունների կոալիցիան ստանում է խորհրդարանական մեծամասնությունը, ապա այդ դեպքում Ազգային ժողովի ընտրությունները համարվում են ավարտված: Հակառակ դեպքում, առկա է երկրորդ փուլի հնարավորությունը, երբ անսահմանափակ թվով քաղաքական ուժեր կարող են միավորվել և հանդես գալ որպես նոր դաշինք ու խնդրել ժողովրդի քվեն: Այս տեսակետը Վենետիկի հանձնաժողովի կողմից կասկածի տակ է դրվել, մասնավորապես՝ Հանձնաժողովի կողմից առաջարկվել է վերանայել կոալիցիաներին մասնակցող կուսակցությունների թիվը:
Մենք համարում ենք, որ 3 թիվը ողջամիտ է, և շատ միջազգային փորձագետներ համակարծիք են մեզ հետ: Իրականում, կոալիցիայի ձևավորումը նշանակում է գործարք ընտրողի թիկունքում: Այն դեպքում, երբ երեքից ավելի քաղաքական կուսակցություններ խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու ներուժ ունեն, ապա դրանք երկրորդ փուլի ժամանակ կարող են խնդրել ժողովրդի քվեն և ընտրողների աջակցությունն ստանալու պարագայում կարող են ձևավորել կայուն մեծամասնություն:

Իրականում, մենք կարծում ենք, որ այս հարցը ակադեմիական վեճ է: Թույլ տվեք մեջբերել պրոֆեսոր Ֆուզարոյին' իտալական վերջին ընտրական բարեփոխումների հեղինակներից մեկին: Մեջբերում եմ. ‹‹Ակնհայտորեն միայն հայ օրենսդիրը կարող է գնահատել, թե արդյոք հայկական կուսակցական համակարգի և քաղաքական մշակույթի համար առավել ընդունելի է առավելագույնը երեք, թե չորս (թե՝ երկու) կուսակցությունների (և կուսակցությունների դաշինքի) միավորումը, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ այլընտրանքն ընտրությունների երկրորդ փուլն է, այն է'վերա դարձ դեպի ընտրողը:

Հայկական համակարգն էականորեն ավելի ճկուն է, քան իտալականը, առնվազն հետևյալ հիմնական հարցերում. այն թույլ է տալիս ձևավորել կոալիցիաներ մանդատների սկզբնական բաշխման հիման վրա' տեղ թողնելով կուսակցական և խորհրդարանական բանակցությունների իրականացման համար, ինչը կարող է հնարավորություն տալ ԿԸՀ-ին՝ ընտրությունների երկրորդ փուլ չանցկացնելու որոշում կայացնելու համար: Այն նաև թույլ է տալիս նոր դաշինքներ ձևավորել առաջին և երկրորդ փուլերի միջև››,- մեջբերման ավարտը:

Ընտրական օրենսգրքում մենք կյանքի չենք կոչել նաև ռեգիոնալ կուսակցությունների և ազգային փոքրամասնության ներկայացուցիչների՝ կուսակցությունների և թեկնածուների հասարակ ցուցակով ընտրության վերաբերյալ առաջարկությունները: Չնայած, սկզբունքորեն, այս առաջարկություններն ընդունելի էին մեզ համար, սակայն խորհրդարանական քննարկումների ժամանակ դրանք կոշտ քննադատության արժանացան քաղաքական ընդդիմության կողմից:

Հարգելի գործընկերներ,

Ավարտելով խոսքս' թույլ տվեք, նախ և առաջ, խնդրել Հանձնաժողովին ներկայացնել նոր կարծիք ընտրական օրենսգրքի արդեն իսկ ընդունված տարբերակի վերաբերյալ՝ հաշվի առնելով նախնական կարծիքի նախագծում ներկայացված և իշխանությունների կողմից իրացված առաջարկությունները։

Այս առումով, խնդրում եմ Ձեզ լիազորել զեկուցողներին հունիսի վերջին հրապարակել վերջնական ընդունված նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը։ Մինչ այդ, ակնկալում եմ, որ հնարավորություն կընձեռվի հանդիպելու զեկուցողներին՝ համապատասխան փոփոխությունները քննարկելու համար, հատկապես, որ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ դուռը փակ չէ, և առկա է որոշ այլ փոփոխություններ կատարելու հնարավորություն, իսկ այդ տեսանկյունից զեկուցողների ներդրումը շատ կարևոր է։

Միևնույն ժամանակ, լիահույս եմ, որ հայաստանյան իշխանությունների ջանքերի վերաբերյալ Հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի իր ընդունելիք որոշման մեջ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում
Ամենադիտված