Սոցիոլոգները պարզել են մարդկանց համար ամենավանող գույնը
ԱՐԽԻՎ
Ավստրալիայում մի խումբ սոցիոլոգներ պարզել են, թե մարդիկ որ գույնն են համարում ամենավանողը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ The Guardian-ը հայտնում է , որ հետազոտողները 3 ամիսների ընթացքում հարցում են անցկացրել ավելի քան հազար հոգու հետ, ովքեր օգտագործում են ծխախոտ:
Սոցիոլոգները հարցվողներին ցուցադրել են գունապնակներ և ֆիքսել են նրանց ռեակցիաները: Արդյունքում ամենատհաճ և վանող գույնը համարվել է Pantone 448C անվամբ գույնը, որը այսպես կոչված «ճահճային գույն»-ի երանգներից մեկն է: Այն հարցվողների կարծիքով «մահվան գույն» է: Ելնելով այս հետազոտություններից Ավստրալիայում նախատեսում են ծխախոտի տուփերը ներկել հենց Pantone 448C գույնով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)