Ընտրություններում առաջընթաց կա, բայց անելիքներ դեռ շատ կան. Սըր Գրահամ Ուոթսոն
ԱՐԽԻՎ
Հայոց համազգային շարժում կուսակցության հրավերով Հայաստանում է «Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների եւ բարեփոխումների» կուսակցության նախագահ Սըր Գրահամ Ուոթսոնը: Մայիսի 11-12-ին Երեւանում կկայանա այդ կուսակցության խորհրդի նիստը:
«ՀՀՇ-ն համապատասխանեց մեր բոլոր չափանիշներին: Սա մի կուսակցություն է, որը ստեղծված է բաց, արդար և ազատ հասարակություն ստեղծելու և այն պաշտպանելու համար: Հասարկություն, որտեղ ոչ ոք իրեն ստրուկ չի զգա միայն հնարավորությունների բացակայության, աղքատության և խտրականության պատճառով»,- իր խոսքում նշեց Սըր Գրահամ Ուոթսոնը:
Անդրադառնալով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին՝ Սըր Ուոթսոնը կարծիք հայտնեց, թե առաջընթաց կա, բայց խոստովանեմց, որ անելիքներ ևս դեռ շատ կան:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ վերահաստատեց, որ Հայ ազգային կոնգրեսը Հանրապետական կուսակցության հետ ոչ մի դեպքում կոալիցիա չի կազմի:
Նշենք, որ «Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների եւ բարեփոխումների» կուսակցության օրակարգում Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ նախատեսված չեն:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի